Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար. ովքեր կօգտվեն նոր ծրագրից

Բաժանորդագրվել

Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։

«Հիմնական պայմաններն են. մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 12 ամիս արտոնյալ ժամկետ կտրվի՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։

Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ջերմատներին աջակցում է նաև թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման համար։ Նման աջակցություն տնտեսվարողներին տրամադրվել է հունիս ամսին և կտրամադրվի նաև հուլիսին։

Leave a comment