Բեռնատար նավը աղետի ազդանշան է փոխանցել այն բանից հետո, երբ հարձակման է ենթարկվել Եմենի ափերի մոտ՝ Կարմիր ծովում։
Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրի համակարգման վարչության (UKMTO) հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Եմենի Էլ-Հոդեյդա նավահանգստից մոտ 30 ծովային մղոն հարավ-արևմուտք։
Նախնական տվյալներով՝ բեռնատար նավի անձնակազմը հայտնել է, որ իրենց վրա հարձակվել են անհայտ զինված անձինք։ Դեպքի հանգամանքները և հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս չի հրապարակվել։