Քաղցկեղից պաշտպանվելու 40 տոկոսը մեր ձեռքերում է․Ալինա Չոբանյան-Հովհաննիսյան

Բաժանորդագրվել

Չարորակ ուռուցքների զարգացման 60%-ը կախված է այնպիսի գործոններից, որոնք մենք չենք կարող վերահսկել, սակայն մնացած 40%-ը ուղղակիորեն կախված է մեր ամենօրյա սովորություններից։ Այդ կառավարելի գործոնների առաջին շարքում ծխելն ու ալկոհոլն են։ «ԴիՋի Մեդ» հաղորդաշարի եթերում ասում է «ԱրթՄեդ» ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Ալինա Չոբանյան-Հովհաննիսյանը։

«Ծխելը և ալկոհոլը փաստ են, որը բոլորը գիտեն, բայց հաճախ անտեսում են։ Եթե կամաց-կամաց, այսօրվանից պակասեցնենք ծխելը… Ավելի վտանգավոր է սիգարետի վերջին մեկ երրորդ մասը, այսինքն՝ անգամ եթե ծխում ես, կեսից հետո թողեք»։

Մյուս կարևոր ու հաճախ անտեսված գործոնը ավելորդ քաշն է, որը համարվում է կանցերոգեն և կարող է առաջացնել 13 տեսակի հորմոն-կախյալ ուռուցք։ Ռիսկերի նվազեցմանը մեծապես նպաստում է ֆիզիկական ակտիվությունը.

«Ինչքան մենք ֆիզիկապես ակտիվ ենք, այդքան հավանականությունը հիվանդանալու իջնում է, անգամ եթե այդ ֆիզիկական ակտիվությունը չի բերում քաշի իջեցմանը։ Անգամ ամենօրյա 40 րոպե քայլելը արդեն բերում է նրան, որ ռիսկերը հիվանդանալու իջնում են»։

Հաղորդմանն անդրադարձել ենք նաև արհեստական բանականության (ԱԲ) ապագայի մասին. ինչպե՞ս են հեղուկ բիոպսիաները (արյան անալիզով ԴՆԹ-ի հայտնաբերում) և ԱԲ պատկերների վերլուծությունը փոխելու բժշկության մարտավարությունը մոտակա 7-10 տարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment