Քաղաքականություն
05.07.2026 | 12:05
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի Եկատերինբուրգում բանակցություններ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Հուլիսի 6-ին Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կմասնակցեն Սվերդլովսկի մարզի մայրաքաղաք Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» (Innoprom) արդյունաբերական 16-րդ միջազգային ցուցահանդեսին։
Եկատերինբուրգ կատարելիք այցը կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Հուլիսի 1-ին՝ չորեքշաբթի, Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։