ԱՄՆ բանագնացները կշարունակեն միջնորդական ջանքերը Ուկրաինայում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։

«Ամերիկայի նախագահը (Դոնալդ Թրամփը – խմբ.) վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ռազմական գործողությունների արագ դադարեցմանը և (ուկրաինական – խմբ.) ճգնաժամը հաղթահարելու համար խաղաղ լուծումների որոնմանը։ Նրա հատուկ ներկայացուցիչները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը և պատրաստ են ժամանել Մոսկվա հարմար ժամանակ», – լրագրողներին ասել է Ուշակովը։

–00—ՅՄ

Leave a comment