Հնարավոր է միայն մեկ դեպքում…Ալեն Սիմոնյան

Քաղաքականություն

Հնարավոր է միայն մեկ դեպքում…Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը եւ այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:

Անկախ եւ ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը:

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն եւ նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի:

 

 

Leave a comment