ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում են Axios-ը և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Զելենսկին զրուցել է նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ», – գրել է Ռավիդը։
Զելենսկին ավելի ուշ իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ «գերազանց» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Նա ասել է, որ նրանք քննարկել են ռազմաճակատում առկա իրավիճակը և դիվանագիտական հարցեր և համաձայնել են շարունակել զրույցը անձամբ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
–00—ՅՄ