«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից

Աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտել էր ելույթը «Ուիմբլդոնի» մրցաշարում։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցել է աշխարհի 10-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիի հետ ու պարտվել հինգ սեթում` 6։0, 6։7, 7:6, 2:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տևել է 4 ժամ։

Նախորդ երկու մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր բրիտանացի Բիլի Հարիսին ու գերմանացի Յանիկ Հանֆմանին։

«Մեծ սաղավարտի» մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ։

Leave a comment