Իսրայելական բանակը հարվածել է Բեյրութի հարավին, կան տուժածներ

Բաժանորդագրվել

Որոշ ԶԼՄ–ներ կրկին հայտնում են Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։

Իսրայելական բանակը գիշերը ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սեդդիքին և Բինտ Ջբեյլ (Բարահիտի մունիցիպալիտետ) շրջաններին։ Այս մասին հայտնում է «Hamvatan 24» պարբերականը։

Նախնական տվյալներով` Սեդդիքինում երկու քաղաքացիական անձ է տուժել։

Հիշեցնենք՝ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին Վաշինգտոնում: Հռչակագիրը կոչված է սկիզբ դնելու հակամարտության լիցքաթափմանը՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին:

Leave a comment