Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ ամբողջ երկրում չեղարկվում են շքերթներ, համերգներ և հրավառություններ,

 

Վաշինգտոնում ժամանակավորապես փակվել էր Ազգային մոլում (National Mall) անցկացվող Great American State Fair տոնավաճառը, որը նախատեսված էր դառնալու երկրի 250-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներից մեկը։ Օդի ջերմաստիճանն այնտեղ հասել էր +38°C-ի։

 

Ավելի ուշ կազմակերպիչները չեղարկել են նաև ԱՄՆ մայրաքաղաքում ավանդաբար անցկացվող Անկախության օրվա շքերթը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ջերմային ինդեքսը (Heat Index), որը հաշվի է առնում օդի ջերմաստիճանի և խոնավության համակցված ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կարող է հասնել +46°C-ի՝ ստեղծելով վտանգավոր պայմաններ առողջության համար։

Leave a comment