Մենք հիանալի ենք միմյանց հետ լեզու գտնում, նա գիտի՝ ով է այստեղ գլխավորը․ Թրամփը՝ Նեթանյահուի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է հանդիպում Սպիտակ տանը, որը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։

Թրամփի խոսքով՝ իր և Նեթանյահուի հարաբերությունները լավ են. «Մենք հիանալի ենք միմյանց հետ լեզու գտնում։ Նա գիտի՝ ով է այստեղ գլխավորը», — ասել է ԱՄՆ նախագահը։

—00—ՍՊ

Leave a comment