Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը

Քիշնեւի «Ռուսական տունը» կդադարեցնի իր գործունեությունը հուլիսի 4-ին, հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան։ 

Համապատասխան հոդվածը հրապարակվել է գործակալության կայքում։

Չայկայի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության կողմից մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի երկարաձգման անկարողությամբ։ Խոսքը վերաբերում է 1998 թվականին ստորագրված փաստաթղթին։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մոլդովացիների հետաքրքրությունը ռուսաց լեզվի, մշակույթի, գիտության և կրթության նկատմամբ կշարունակվի։

Նրա խոսքով՝ «Ռուսական տան» ներկայացուցիչը կշարունակի աշխատել Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատանը, և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայության շարունակության հարցը դեռևս քննարկման փուլում է։

Leave a comment