«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը վթարային ազդանշան է տվել Սև ծովի երկնքում

Բաժանորդագրվել

Ինքնաթիռի անձնակազմը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Ազիմուտ» ավիաընկերության` Ստամբուլ-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային ազդանշան է տվել Սև ծովի վրա։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան:

Ստամբուլից Միներալնիե Վոդի A46074 չվերթն իրականացնող Superjet 100 ինքնաթիռի անձնակազմը, նախնական տվյալով, որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ ինքնաթիռում առաջացած տեխնիկական անսարքության պատճառով։

Հայտարարության մեջ ասվում է, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում Մոսկվայի ժամանակով 15:44-ին։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանը (IST) հայտնել է, որ թռիչքից առաջ չվերթը հետաձգվել էր։
Հորդառատ անձրևից հետո Ստամբուլի փողոցները գետերի են վերածվել

Leave a comment