https://arm.sputniknews.ru/20260704/azh-yntrutjunneri-ardjunqnery-chen-pvokhvi-sdn-merzhec-ynddimadirneri-dimumnery-104190375.html
ԱԺ ընտրությունների արդյունքները չեն փոխվի. ՍԴ–ն մերժեց ընդդիմադիրների դիմումները
ԱԺ ընտրությունների արդյունքները չեն փոխվի. ՍԴ–ն մերժեց ընդդիմադիրների դիմումները
Sputnik Արմենիա
ՍԴ նախագահը հայտարարեց` որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T17:58+0400
2026-07-04T17:58+0400
2026-07-04T18:02+0400
հայաստան
սահմանադրական դատարան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103869201_0:78:1500:922_1920x0_80_0_0_28a567dc19d963f1f06ff7da4a9f3e09.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ն հրապարակեց ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103869201_84:0:1417:1000_1920x0_80_0_0_35186c818600932c48ff328392382c47.jpg.webp
հայաստան, սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
հայաստան, սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ՍԴ նախագահը հայտարարեց` որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ն հրապարակեց ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։
«Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ, այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,– հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։