Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հուլիսի 4-ի երեկոյան սպասվում են հորդառատ անձրևներ

Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ


ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հուլիսի 4-ին կեսօրից հետո, 5-9-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։


Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ հավելելով, որ հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։


Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։


Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։


Leave a comment