Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին

Բաժանորդագրվել

Դանակահարության մանրամասները դեռ հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Լոռու մարզում դանակահարել են Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանին, նրա հորն ու մորը։ Լուրը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 14։40-ի սահմաններում նրանք տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ տուժածները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։

Leave a comment