Հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգառեսուրսները. Վլադիմիր Ավատկովը` ՀՀ–ի մասին

https://arm.sputniknews.ru/20260704/hnaravvor-che-pvokharinel-rusakan-energaresursnery-vladimir-avatkvovy-hhi-masin-104188738.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104188568_120:0:1369:937_1920x0_80_0_0_ceaf68d7027eaeb077a0d6c9e12d5779.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, արևմուտք, վլադիմիր ավատկով

հայաստան, ռուսաստան, արևմուտք, վլադիմիր ավատկով

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի թյուրքագետը վստահ է` ԵՄ–ն և Արևմուտքը որքան էլ գեղեցիկ խոստումներ տան տարածաշրջանի երկրներին, դա չի հաջողվի։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Որքան էլ Եվրամիությունն ու Արևմուտքը փորձեն փոխարինել Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանում, դա նրանց չի հաջողվի։ Երևանում ընթացող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» թեմայով համաժողովից առաջ այս մասին ասաց ռուսաստանցի թյուրքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։

«Որքան էլ ԵՄ–ն և Արևմուտքը գեղեցիկ խոստումներ տան տարածաշրջանի երկրներին, դա չի հաջողվի, քանի որ առնվազն հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգառեսուրսները այլ տարբերակներով»,– ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Ավատկովն օրինակ բերեց Թուրքիան, որն ընդամենը 10 տոկոսով է կարողանում իրեն ապահովել էներգառեսուրսներով` դրանք հիմնականում ձեռք բերելով այլ երկրներից, այդ թվում` ՌԴ–ից։ Ըստ թյուրքագետի` անգամ այն բարեհաջող սցենարի դեպքում, եթե Հայաստանի հետ սահմանը բացվի, պետք չէ ակնկալել, որ Թուրքիան կարող է ՀՀ–ին աջակցել էներգառեսուրսների մատակարարման հարցում. գործնականում հնարավոր չէ։

«Եթե անգամ դա լինի, կլինի մի քանի անգամ թանկ Ռուսաստանի առաջարկած գնից, որը այսպես թե այնպես Հայաստանի համար շուկայական գներից ցածր է` հաշվի առնելով ռազմավարական գործընկերությունը»,– հիշեցրեց թյուրքագետը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ավատկովը հիշեցրեց, որ այդ երկրի էներգառեսուրսները վերջանում են, և դա բոլորին է հայտնի։ Բացի այդ, Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանին էներգառեսուրսներ մատակարարել ցածր գներով` հաշվի առնելով այլ երկրների հետ նրա պայմանագրային պարտավորությունները։

«Հեռանկարում հնարավոր է հարաբերությունները կարգավորել Մերձավոր Արևելքի հետ, որպեսզի այլընտրանքային ուղիներ գտնվեն, սակայն դա գումար ու ժամանակ է պահանջում, ինչպես նաև պահանջում է նոր ենթակառուցվածքների ստեղծում։ Դա հիմա էլի ավելի է բարդացել` հաշվի առնելով ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ կործանարար հարձակումը։ Այո՛, ԱՄՆ–ն բավականին լուրջ կորուստներ է ունեցել, սակայն Իրանը նույնպես ունեցել է շոշափելի վնաս, այդ իսկ պատճառով վերականգնել ենթակառուցվածքները, առավելևս խոսել էներգետիկ նոր հոսքեր ստեղծելու մասին, դեռ շատ ժամանակ է պահանջում»,– ընդգծեց թուրքագետը։

Leave a comment