https://arm.sputniknews.ru/20260704/atsneri-hardzakman-hetevanqvov-brjanskum-ev-ghrimum-khaghagh-bnakichner-en-zvohvel-104184623.html
ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկում և Ղրիմում խաղաղ բնակիչներ են զոհվել
ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկում և Ղրիմում խաղաղ բնակիչներ են զոհվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական հարձակման հետևանքով տներ ու ավտոմեքենաներ են վնասվել։ Տուժածների թվում երեխա կա։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T14:31+0400
2026-07-04T14:31+0400
2026-07-04T14:31+0400
ռուսաստան
ղրիմ
բրյանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104072532_0:88:2333:1400_1920x0_80_0_0_2d5a35c4ee24f7afe04e58fe6134acdc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկի մարզում և Ղրիմում խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով կան զոհեր:Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել է, որ Բեժիցայի շրջանում բնակելի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 2-ը վնասվածքներ են ստացել։ «Կիևի ռեժիմի կողմից կատարված ևս մեկ բարբարոսական հանցագործություն։ Չայկովիչի գյուղի բնակելի շենքի վրա ինքնաթիռային տիպի ռեակտիվ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել բժշկական օգնություն», – գրել է Կովալչուկը «Մաքս» հարթակում։Բացի այդ, հարվածի հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, վնասվել է յոթ սեփական բնակելի տուն և ութ քաղաքացիական ավտոմեքենա: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։Կովալչուկը ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և նշել, որ նրանց աջակցություն և նյութական օգնություն կցուցաբերվի:Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ գիշերային հարվածի հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել նաև Ղրմիմում, ևս 2 մարդ, որոնցից մեկը` 10 տարեկան երեխա, վնասվածքներ են ստացել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ղրիմ
բրյանսկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104072532_177:0:2158:1486_1920x0_80_0_0_7ef32772c0f1e05a9cffdf6389209748.jpg.webp
ռուսաստան, ղրիմ, բրյանսկ
ռուսաստան, ղրիմ, բրյանսկ
Ուկրաինական հարձակման հետևանքով տներ ու ավտոմեքենաներ են վնասվել։ Տուժածների թվում երեխա կա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկի մարզում և Ղրիմում խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով կան զոհեր:
Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել է, որ Բեժիցայի շրջանում բնակելի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 2-ը վնասվածքներ են ստացել։
«Կիևի ռեժիմի կողմից կատարված ևս մեկ բարբարոսական հանցագործություն։ Չայկովիչի գյուղի բնակելի շենքի վրա ինքնաթիռային տիպի ռեակտիվ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել բժշկական օգնություն», – գրել է Կովալչուկը «Մաքս» հարթակում։
Բացի այդ, հարվածի հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, վնասվել է յոթ սեփական բնակելի տուն և ութ քաղաքացիական ավտոմեքենա: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Կովալչուկը ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և նշել, որ նրանց աջակցություն և նյութական օգնություն կցուցաբերվի:
Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ գիշերային հարվածի հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել նաև Ղրմիմում, ևս 2 մարդ, որոնցից մեկը` 10 տարեկան երեխա, վնասվածքներ են ստացել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։