https://arm.sputniknews.ru/20260704/hh-razmardjunaberakan-neruzhi-hnaravvorutjunnery-kkirarven-ngn-hamakargum-104184516.html
ՀՀ ռազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգում
ՀՀ ռազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգում
Sputnik Արմենիա
Հայրենական արտադրանքը կկիրառվի ոստիկանության և փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T14:07+0400
2026-07-04T14:07+0400
2026-07-04T14:07+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
արփինե սարգսյան
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104182391_0:78:1500:922_1920x0_80_0_0_9006a1c2589a6bf1096972886bb2a0ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ ռազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները և հայրենական բարձր տեխնոլոգիական արտադրանքը լայնորեն կկիրառվի ներքին գործերի նախարարության համակարգում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն։ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, քննարկել հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104182391_84:0:1417:1000_1920x0_80_0_0_4f6115d85a0fcfa46ebc66696015ad97.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան, մխիթար հայրապետյան
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան, մխիթար հայրապետյան
Բաժանորդագրվել
Հայրենական արտադրանքը կկիրառվի ոստիկանության և փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ ռազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները և հայրենական բարձր տեխնոլոգիական արտադրանքը լայնորեն կկիրառվի ներքին գործերի նախարարության համակարգում։ Այս մասին հայտնում է
ՆԳՆ–ն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, քննարկել հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։
«Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների կողմից մշակված առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենական արտադրանքի կիրառման հնարավորությունները ՆԳՆ ենթակա ծառայությունների՝ ոստիկանության և փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։»,– ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններին։