Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել․ գիտնականներ

Բաժանորդագրվել

Գիտնականները շեշտել են, որ Երկրի մագնիսական դաշտը գրեթե 24 ժամ գտնվել է արեգակնային զանգվածների արտանետումների ճնշման տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել, որ ուժգնությունը մի քանի րոպեում G3-ից աճել է մինչև G3.33։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Մինչ այս հաղորդագրությունը գրվում էր, փոթորիկը հասավ G3.33-ի։ Սա տարվա երկրորդ իրադարձությունն է», – հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը։

Գիտնականները ընդգծել են, որ Երկրի մագնիսոլորտը դիմադրել է գրեթե 24 ժամ պլազմային նախնական հարձակումից հետո, բայց ի վերջո տեղի է տվել, և գեոմագնիսական փոթորիկը արագորեն ուժգնացել է մի քանի րոպեի ընթացքում։

Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ

Leave a comment