https://arm.sputniknews.ru/20260704/ali-khameneii-dagaghy-durs-e-bervel-mets-mvosalajic-inch-e-katarvum-tehranum-104176152.html
Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից. ի՞նչ է կատարվում Թեհրանում
Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից. ի՞նչ է կատարվում Թեհրանում
Sputnik Արմենիա
Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Թեհրանի ամենամեծ մզկիթից` Մեծ Մոսալայից։ Կադրերը հրապարակել են իրանական լրատավամիջոցները։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T12:50+0400
2026-07-04T12:50+0400
2026-07-04T12:50+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104174397_0:0:1500:844_1920x0_80_0_0_af3a54b7597549fecfe80496113eb10f.jpg.webp
Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Թեհրանի ամենամեծ մզկիթից` Մեծ Մոսալայից։ Կադրերը հրապարակել են իրանական լրատավամիջոցները։Մզկիթի մոտ վաղ առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել։Բացի Ալի Խամենեիից, հողին են հանձնվելու նաև նրա ընտանիքի չորս անդամների մարմինները, որոնք նույնպես զոհվել են ամերիկա-իսրայելական ավիահարվածի ժամանակ՝ դուստրը, փեսան, հարսը և 14 ամսական թոռնուհին։Իրանական իշխանությունների տվյալներով՝ միայն Թեհրանում Խամենեիի հրաժեշտի արարողությանը սպասվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Մզկիթի մոտ հավաքվածների ձեռքերում կարմիր դրոշներ են՝ որպես վրեժխնդրության խորհրդանիշ։Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Церемония прощания с верховным лидером Ирана Али Хаменеи
Sputnik Արմենիա
Церемония прощания с верховным лидером Ирана Али Хаменеи
2026-07-04T12:50+0400
true
PT0M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104174397_101:0:1428:995_1920x0_80_0_0_108b5e1d2584d37d9ca922c89c9dd467.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Թեհրանի ամենամեծ մզկիթից` Մեծ Մոսալայից։ Կադրերը հրապարակել են իրանական լրատավամիջոցները։
Մզկիթի մոտ վաղ առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել։
Բացի Ալի Խամենեիից, հողին են հանձնվելու նաև նրա ընտանիքի չորս անդամների մարմինները, որոնք նույնպես զոհվել են ամերիկա-իսրայելական ավիահարվածի ժամանակ՝ դուստրը, փեսան, հարսը և 14 ամսական թոռնուհին։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ միայն Թեհրանում Խամենեիի հրաժեշտի արարողությանը սպասվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։
Մզկիթի մոտ հավաքվածների ձեռքերում կարմիր դրոշներ են՝ որպես վրեժխնդրության խորհրդանիշ։
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։