Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին


Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Պետերբուրգի նավթային տերմինալին, որի տարածքում հրդեհ է բռնկվել՝ հաղորդում են լրատվամիջոցները:


Լենինգրադի մարզի նահանգապետը հայտնել է Վիսոցկ նավահանգստի վրա ուկրաինական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի տարածքի վրա արդեն մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք է խոցվել։


ՌԴ ՊՆ-ն հաստատել է ԱԹՍ-ի հարձակումը Լենինգրադի մարզում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալով՝ խոցվել է 389 դրոն։ 


Նաև հաղորդվում է, որ Բելգորոդը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է հրթիռային հարվածից հետո:

Դիտումների քանակ9

Leave a comment