Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում. տեսանյութ

Բաժանորդագրվել

Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու սգո արարողություններին:

Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով

Իրանցիներն արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի և այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության:

Հերթական զանգվածային ակցիան Թեհրանի Հեղափոխության հրապարակում նկարահանել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։

Հրապարակի կենտրոնում տեղադրված է հանրապետության հանգուցյալ առաջնորդի՝ սեղմված բռունցքի տեսքով հուշարձանը, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:

Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

Leave a comment