ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 389 ուկրաինական ԱԹՍ, Զապորոժիեի շուկայում զnhվել է 5 մարդ (տեսանյութ)

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով որսացել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 3-ի գիշերը Երևանի ժամանակով 21:00-ից մինչև հուլիսի 4-ի 08:00-ն ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, Ղրիմի, նաև Ազովի և Սև ծովերի վրայով։

Անօդաչու սարքերի հարձակման հետևանքով Զապորոժիայի մարզի շուկայում զոհվել է 5 մարդ։

Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել։

 

Leave a comment