Մերկ մարմնով թուրքի դեմն ենք կանգնել, կործանման դեմը պետք է առնել, կոնսոլիդացիան կփրկի մեզ. Վարդանով

Մերկ ողնաշարներս բացել ենք թուրքերի առաջ, փոխանակ նրանց «մազոլների» վրա սեղմենք, որ Բաքվում պահվող պատանդներին վերադարձնեն։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարդանովը։

2025 թվականը ռազմարդյունաբերության տարի հռչակելու մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Վարդանովը նշեց, որ 170 մլրդ դրամ ոլորտին տրամադրելը հսկայական առաջընթաց է, բայց բավարար չէ մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար։
«Մենք հիմա ուղղաթիռ ու ինքնաթիռ կարող էինք արտադրել, ԱԹՍ արտադրող տարբեր ընկերություններ կան, ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են, բայց տեմպերը բավարար չեն։ Ապոկալիպսիսի դեմը պետք է առնենք, արագ տեմպերով զենքեր արտադրենք, թուրքերով ենք շրջապատված, կոնսոլիդացիա է պետք»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment