https://arm.sputniknews.ru/20260703/azh-ynddimadir-pvokhnakhagahi-teknatsu-chlinelu-harcy-lutsvec-qpi-nakhagitsn-yndunvec-104130010.html
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ–ի նախագիծն ընդունվեց
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ–ի նախագիծն ընդունվեց
Sputnik Արմենիա
Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուներ չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում… 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T13:27+0400
2026-07-03T13:27+0400
2026-07-03T13:27+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
փոխնախագահ
թեկնածու
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550590_0:94:1600:994_1920x0_80_0_0_078aad411565f43f4bfa7d1b94a82b99.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխությունը, ըստ որի` եթե ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածու չառաջադրեն, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։Նախկին կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև ԱԺ նախագահի տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ավարտը խորհրդարանը չէր կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Այդ նպատակով օրենքը նախատեսում էր ամենօրյա նիստեր, մինչև բոլոր համապատասխան պաշտոնները համալրվեն։Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ըստ ՔՊ–ի` պատճառն անհարգելի բացակայություններ էին և պարտականությունները չկատարելը։ Խորհրդարանական ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550590_0:0:1420:1065_1920x0_80_0_0_43e7effb5002a662a5f5dc92632414cb.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), փոխնախագահ, թեկնածու, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
հայաստան, աժ (ազգային ժողով), փոխնախագահ, թեկնածու, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուներ չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը։
Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուներ չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը` միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության` հաջորդ քառօրյա նիստում թեկնածու առաջադրելու իրավունքը։
Նախկին կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև ԱԺ նախագահի տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ավարտը խորհրդարանը չէր կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Այդ նպատակով օրենքը նախատեսում էր ամենօրյա նիստեր, մինչև բոլոր համապատասխան պաշտոնները համալրվեն։
Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ըստ ՔՊ–ի` պատճառն անհարգելի բացակայություններ էին և պարտականությունները չկատարելը։ Խորհրդարանական ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։