ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Մարդկանց հոգնեցրել են Վեհափառին հեռացնելու մասին խոսակցությունները, նրանք ուզում են ապրել եկեղեցական կյանքով, այդ խոսույթն աջակցություն չունի, քանի որ անհիմն միտք է, նա ընտրվել է ցմահ ազգային եկեղեցական ժողովի կողմից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«ՔՊ-ին ընտրած մարդիկ կողմ չեն Եկեղեցու կազմաքանդմանը, Եկեղեցու բարենորոգումը 19-րդ դարից է սկսվել, այնպիսի անուններ են եղել, որոնց հետ ոտք մեկնել չենք կարող։ Այն, ինչի մասին խոսում են, բարենորոգում չէ, այլ՝ կազմաքանդում, Հայրապետը չի կարող հեռանալ։ Եկեղեցին մեծ ընտանիք է, ինչպես ընտանիքում, Եկեղեցիում էլ կա խնդիր, մեռածը միայն խնդիր չունի, բայց այդ խնդիրները լուծելի են, Հայրապետի առաջ բարձրացրել ենք։ Դուռը բաց է, որ հեռացած մեր եղբայրները վերադառնան, մեծ ցավ ենք ապրում, որ ճանապարհից շեղվել են»,- մեկնաբանեց հոգևորականը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ