«Նողկալի հանցագործություն». ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Զապորոժիեի շուկային հասցված հարվածը

https://arm.sputniknews.ru/20260703/nvoghkali-hancagvortsutjun-rd-agn-n-datapartel-e-zapvorvozhiei-shukajin-hascvats-harvatsy-104149526.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:0:1600:1201_1920x0_80_0_0_5e65386c4bc46942196b9dab9fdbb120.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, շուկա, զոհ, մարիա զախարովա

ռուսաստան, ուկրաինա, շուկա, զոհ, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ահաբեկչության բոլոր մասնակիցները կպարզվեն և պատասխանատվության կենթարկվեն:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային հասցված հարվածը, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ:

«Խստորեն դատապարտում ենք այս նողկալի ռազմական հանցագործությունը` իրականացված Զելենսկու նացիստական ռեժիմի կողմից, որը արևմտյան հրահանգիչների լուռ հավանությամբ արյունալի պատերազմ է սանձազերծել անպաշտպան կանանց, ծերերի և երեխաների դեմ», – ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր հարված են հասցրել Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի մարդաշատ շուկային: Նախնական տվյալներով` հարվածի հետևանքով 5 մարդ մահացել է, 18–ը` վնասվածքներ ստացել։

«Բայց Ուկրաինայի զինուժի զինյալներն այդքանով չեն բավարարվել։ Նրանք շարունակել են հարձակվել տուժածներին օգնության հասնողների վրա՝ նրանց վրա թափելով սեփական անհաջողություններից առաջացած անզոր կատաղությունը», – ասվում է մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ողբերգության վայրում օպերատիվ շտաբ է ծավալվել։ Մարզի առողջապահության նախարարության տվյալով` 14 մարդ տեղափոխվել է Տոկմակի հիվանդանոց, առավել ծանր վնասվածքներ ստացած 4 անձ էլ` Մելիտոպոլ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ահաբեկչության բոլոր մասնակիցները կպարզվեն և պատասխանատվության կենթարկվեն:

ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

«Կոչ ենք անում բոլոր պատասխանատու կառավարություններին, պատկան միջազգային կառույցներին և անկախ ԶԼՄ-ներին ազնիվ գնահատական տալ քաղաքացիական անձանց վրա Ուկրաինայի զինված ուժերի բարբարոսական հարձակմանը: Կիևի ռեժիմի անմարդկային չարագործությունների անտեսումը կնշանակի համաձայնություն նրա գործողություններին և դրանք շարունակելու քարտ-բլանշ», – նշել են նախարարությունում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment