Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։


 


«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


 


Նեթանյահուն և Թրամփը համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում»,- ասվում է հայտարարության մեջ։


 


Նեթանյահուն նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։


«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն համաշխարհային ազատության երաշխավորն է, և Իսրայելը բարձր է գնահատում երկու երկրների միջև սերտ կապերը»,- հավելել է գրասենյակը։


 

Դիտումների քանակ5

Leave a comment