Իրանը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Խամենեիի հուղարկավորությունից առաջ

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է «խիստ հատուցման» մասին, եթե փորձ կատարվի խափանել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները։

Նրա խոսքով՝ «Իրանի թշնամիները, հատկապես ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը, պետք է խուսափեն ցանկացած սխալ հաշվարկից և հիշեն, որ Իրանի դեմ ցանկացած սպառնալիք կամ ագրեսիա կարժանանա Իրանի զինված ուժերի կոշտ պատասխանին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment