https://arm.sputniknews.ru/20260703/baqvi-veraqnnich-dataranum-pastabany-mijnvordel-e-ardaracnel-davit-babajanin-104155506.html
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանը միջնորդել է արդարացնել Դավիթ Բաբայանին
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանը միջնորդել է արդարացնել Դավիթ Բաբայանին
Sputnik Արմենիա
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T20:04+0400
2026-07-03T20:04+0400
2026-07-03T20:05+0400
արցախ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104152665_0:103:2026:1243_1920x0_80_0_0_f9651c1758e8d24e9b0e61dde41d454a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները։Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատական նիստերի» արձանագրությունների վերաբերյալ դիտողությունները դատարան են ներկայացվել Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի անունից։«Դատական կոլեգիան» որոշել է դրանք ներառել «գործի» նյութերում։Իշխանյանը կրկին նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։Այնուհետև դատարանում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը։ Նա հայտարարել է, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։ Նա խնդրել է դատարանին չեղյալ հայտարարել դատավճիռը և արդարացնել Բաբայանին։Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104152665_117:0:1910:1345_1920x0_80_0_0_41f3e0324a0d7e0aa0fd82684db506cf.jpg.webp
արցախ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դատ
արցախ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դատ
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատական նիստերի» արձանագրությունների վերաբերյալ դիտողությունները դատարան են ներկայացվել Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի անունից։
«Դատական կոլեգիան» որոշել է դրանք ներառել «գործի» նյութերում։
Իշխանյանը կրկին նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև դատարանում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը։ Նա հայտարարել է, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։ Նա խնդրել է դատարանին չեղյալ հայտարարել դատավճիռը և արդարացնել Բաբայանին։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։
Արկադի Ղուկասյան
Լևոն Մնացականյան
Բակո Սահակյան
Արայիկ Հարությունյան
Դավիթ Բաբայան
Արկադի Ղուկասյան
Լևոն Մնացականյան
Բակո Սահակյան
Արայիկ Հարությունյան
Դավիթ Բաբայան