Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ Hondius զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումն ավարտվել է։
Ինչպես գրում է BBC News-ը, նավի վերջին ուղևորը, որը շփվել էր վարակվածների հետ, ավարտել է կարանտինը, թեստի պատասխանը բացասական է եղել, նա վերադարձել է տուն։
Մայիսի 25-ից ի վեր նոր դեպքեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ հանտավիրուսի բռնկումը տեղի էր ունեցել շրջագայության դուրս եկած Hondius զբոսանավի վրա ապրիլ-մայիս ամիսներին՝ Ատլանտյան օվկիանոսում։
Հանտավիրուսը փոխանցվում է կրծողների միջոցով։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է հանտավիրուսով վարակման շուրջ 10 հազարից 100 հազար դեպք, իսկ հիվանդության ծանր ընթացքը կախված է վիրուսի շտամից։