«FlyOne Armenia»–ն այսօրվանից չվերթեր է իրականացնում Երևան–Կազան և հակառակ ուղղությամբ

Բաժանորդագրվել

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօրվանից չվերթեր է իրականացնում Երևան–Կազան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Կազան՝ նոր ուղղություն «FlyOne Armenia»–ի չվացուցակում։ Չվերթերը կմեկնարկեն 2026 թվականի հուլիսի 3-ից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Leave a comment