Պայթյուն Վանաձորի գազալցակայաններից մեկում. տուժած կա

Բաժանորդագրվել

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է ժամը 17:07-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

«Նախնական տվյալով` պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում»,– ասված է հաղորդագրությունում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել

Leave a comment