Խայտառակություն է. վրացի պատգամավորն արձագանքել է ամերիկացի կոնգրեսականի հայտարարությանը

https://arm.sputniknews.ru/20260703/khajtarakutjun-e-vraci-patgamavvorn-ardzaganqel-e-amerikaci-kvongresakani-hajtararutjany-104148222.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2028/72/20287242_1:0:2730:2047_1920x0_80_0_0_285a8e990d31b4c9295f1f8366aa1e4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաստանի հանրապետություն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, թաղում, հայտարարություն

վրաստանի հանրապետություն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, թաղում, հայտարարություն

Բաժանորդագրվել

Վրացի խորհրդարանականը նշել է, որ Իրանի հետ շփումները դիվանագիտական բնույթ են կրում և չեն ազդում Վաշինգտոնի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի մասին, խայտառակություն է: Այս մասին, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին։

Ավելի վաղ Ուիլսոնը սոցցանցում գրել էր, որ «բռնապետ Խամենեիի հուղարկավորությունը միավորում է Ամերիկան ամենաշատն ատողներին ամբողջ աշխարհով մեկ, իսկ «Վրացական երազանքի» ֆեյք նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ծրագրում է ներկա գտնվել, որպեսզի խորացնի հակաամերիկյան միությունը Իրանի և «Վրացական երազանքի» միջև:

«Ջո Ուիլսոնը խայտառակ հայտարարություն է արել։ Նրանք, ովքեր գալիս են այնտեղ, Ամերիկայի թշնամինե՞րն են: Ուրեմն «Ամերիկայի հատուկ թշնամիների» ցուցակ կազմեք՝ Հայաստանի առաջնորդը, Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես թշնամինե՞ր են: Կարող եք այնտեղ զետեղել նաև Վրաստանը», – հայտարարել է Շարմանաշվիլին։

Պատգամավորն ընդգծել է, որ Իրանի հետ շփումները դիվանագիտական բնույթ են կրում և չեն ազդում Վաշինգտոնի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա:

Թեհրանում սկսվել է Խամենեիի հրաժեշտի արարողությունը. Փաշինյանն արդեն մեկնել է Իրան

«Մենք գնում ենք Իրանի ժողովրդի մոտ այնպես, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը։ Նրանք, ովքեր Թրամփի հետ համաձայնագրեր են ստորագրել, նույնպես այցելում են Իրան։ Դա չի ազդի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա», – նշել է նա։

Շարմանաշվիլիի խոսքով՝ Վրաստանը շարունակում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գիծը։

«Մենք ոչ ոքի չենք սպասում, այլ աշխատում ենք, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը տեղի կունենա…», – կարծում է նա:

Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Միխեիլ Կավելաշվիլին Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հուղարկավորությանը Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին:

Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, որը զոհվել էր 2026 թվականի փետրվարին Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով, կմասնակցեն շուրջ 100 պետությունների ներկայացուցիչներ:

Leave a comment