ՀՀ–ում մեռելոց օրերը կրկին ոչ աշխատանքային կլինեն, Նավասարդը ներառվել է տոնացույցում

https://arm.sputniknews.ru/20260703/hhum-merelvoci-orery-krkin-voch-ashkhatanqajin-klinen-navasardy-nerarvel-e-tvonacujcum-104141581.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/622/64/6226491_242:0:1357:836_1920x0_80_0_0_d17abdefee852dc0fcb8988df5501003.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մեռելոց, տոն

հայաստան, մեռելոց, տոն

Բաժանորդագրվել

Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակն է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Օրենսդրական փոփոխություններով` Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը սահմանվում են որպես ոչ աշխատանքային։

Մեռելոց հիշատակի օրերը հաջորդում են Սուրբ ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։

Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։

Ընդունված փոփոխությունների համաձայն` Հայրերի օրը հունիսի 17–ի փոխարեն կնշվի հունիսի 3–րդ կիրակի օրը։

Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը (փետրվարի 17–ին) և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11–ին։

Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև Երևանի և մարզերի օրերը, որոնք կնշվեն սեպտեմբերի 5–ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախաձեռնությամբ ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, և տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը (երկուշաբթիները) դարձան սովորական աշխատանքային օրեր։ Կառավարությունը դա հիմնավորում էր տնտեսական ակտիվության պահպանմամբ:

Leave a comment