Արմեն Աշոտյանին ծանուցագիր են ուղարկել բանտ ՝ ապօրինի գույքի հետ կապված

Քաղաքականություն

Արմեն Աշոտյանին ծանուցագիր են ուղարկել բանտ ՝ ապօրինի գույքի հետ կապված

 ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին ծանուցագիր է ուղարկել։ Նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր»,- նշված է «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

Արմեն Աշոտյանին որպես փաստացի գտնվելու հասցե նշված է «Վարդաշեն» ՔԿՀ, ք.Երևան, Նուբարաշենի խճուղի, 7 շենք։ Հիշեցնենք, որ դեռ հունիսի 5-ից Արմեն Աշոտյանը անազատության մեջ է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման հոդվածով։ Նրան պարզաբանվել է, որ իրավունքները կարող է իրացնել ներկայացուցչի միջոցով: «Ուսումնասիրության նյութերին ծանոթացումը կարող է իրականացվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ սույն թվականի հուլիսի 06-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-311-224 հեռախոսահամարին»,-նշված է ծանուցման մեջ։

Արմեն Աշոտյանին փոխկապակցված եւս երկու անձանց հրավիրել են դատախազություն։

Leave a comment