ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է․
«Անհավատներն ու տիրադավները հավաքվել և որոշում են մեր Մայր եկեղեցու ուղղափառ լինել-չլինելու հարցը: Դուք ուր, մեր դարավոր ուղղափառությունն ուր: Սարոյան Արման քանի՞ անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը: Այս հարցով էլ դիմի՛ր դատարան, թող մեր Եկեղեցու դավանաբանությունը փոխեն ձեր նման հերձվածների պատվերով:
Չնայած դու ի՞նչ պատվեր տվող, դու լավ կատարող ես: Եթե չեք ցանկանում ուղղափառ լինել, աղանդավորական կաստաների դռները բաց են, ցտեսությո՛ւն»: