Արմեն Աշոտյանի կալանքը եւս մեկ ամսով երկարաձգվեց 

Քաղաքականություն

Արմեն Աշոտյանի կալանքը եւս մեկ ամսով երկարաձգվեց 

  Հակակոռուպցիոն քրեական դատարանը որոշել է եւս մեկ ամսով կալանավորեց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դատարանը որոշումը կայացրել է այսօր առավոտյան։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։ 

  Հիշեցնենք, որ դեռ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։ Այնուհետեւ Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով։ 

 

Leave a comment