Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ  Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ։

Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է նրա փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։

«Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում, խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են նրա հեռախոսը։

Leave a comment