Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհավատներն ու տիրադավները հավաքվել և որոշում են մեր Մայր եկեղեցու ուղղափառ լինել-չլինելու հարցը:
Դուք ուր, մեր դարավոր ուղղափառությունն ուր:
Սարոյան Արման քանի՞ անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը:
Այս հարցով էլ դիմի՛ր դատարան, թող մեր Եկեղեցու դավանաբանությունը փոխեն ձեր նման հերձվածների պատվերով:
Չնայած դու ի՞նչ պատվեր տվող, դու լավ կատարող ես:
Եթե չեք ցանկանում ուղղափառ լինել, աղանդավորական կաստաների դռները բաց են, ցտեսությո՛ւն»: