Հակակոռուպցիոն դատարանը րոպեներ առաջ հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության մասին որոշումը։ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանը որոշե է 1 ամսով երկարացնել Աշոտյանի կալանքը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին։