Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությանը (ՎԻԴԵՈ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ին մեկնելու է Իրան. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան։


«Ժամանեցի Թեհրան՝ մասնակցելու ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ին մեկնելու է Իրան, վերադառնալու է նույն օրը։




Leave a comment