Ուկրաինական 155 ԱԹՍ են ոչնչացրել Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260703/ukrainakan-155-ats-en-vochnchacrel-hakaodajin-pashtpanutjan-uzhery-gishery-rd-pn-104122457.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104120397_341:0:3070:2047_1920x0_80_0_0_34f8ab496ca61d06b9ede744a182863e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զոհ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի 11 շրջաններում, Ազովի ծովի և Սև ծովի վրա դիտվել է անօդաչու թռչող սարքերի ակտիվություն։ Հարձակման հետևանքով կան զոհեր։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 155 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 3-ի երեկոյան հարձակումներ են հետ մղվել Տվերի, Տուլայի, Սմոլենսկի, Կալուգայի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Մոսկվայի մարզում և Ղրիմում։

Գիշերը Ռոսավիացիան սահմանափակել է «Սարատով» (Գագարին), «Կալուգա» (Գրաբցևո), «Յարոսլավլի» (Տունոշնա), «Չերեպովեց», Սոչիի, ինչպես նաև մայրաքաղաքի «Վնուկովո», «Ժուկովսկի» (Ռամենսկոյե) և «Դոմոդեդովո» օդանավակայանների գործունեությունը։

1 մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել ՌԴ Բրյանսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։

Բելգորոդում ևս զոհ կա։ Քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ, որը հարվածի պահին գտնվել է մեքենայում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment