https://arm.sputniknews.ru/20260703/qs-2027-gnahatakannern-aveli-bardzr-en-adrbejani-isk-ardjunqnery-hajastani-buherum-104089372.html
QS 2027. գնահատականներն ավելի բարձր են Ադրբեջանի, իսկ արդյունքները` Հայաստանի բուհերում
QS 2027. գնահատականներն ավելի բարձր են Ադրբեջանի, իսկ արդյունքները` Հայաստանի բուհերում
Sputnik Արմենիա
ԵՊՀ-ն գրեթե բոլոր դեպքերում առաջ է ադրբեջանական բուհերից, երբ խոսքը օբյեկտիվ ցուցանիշների՝ գիտական հրապարակումների և միջազգային հետազոտական ծրագրերի մասին… 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T08:55+0400
2026-07-03T08:55+0400
2026-07-03T08:55+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
հայաստան
բուհ
ադրբեջան
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1601:901_1920x0_80_0_0_e52c0c148486a6c849046f188d525a54.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Գնահատականները ավելի բարձր են ադրբեջանական բուհերում, արդյունքները` հայկականներում։ Այսպես կարելի է բնութագրել QS 2027 միջազգային վարկանիշի արդյունքները (այսինքն՝ 2026/27 ուսումնական տարվա համար)։QS World University Rankings-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենահեղինակավոր համաշխարհային վարկանիշներից մեկն է, որը ամեն տարի հրապարակում է բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը` սկսած 2004 թվականից: Այն գնահատում է աշխարհի լավագույն համալսարանները՝ հիմնվելով այնպիսի հիմնական չափանիշների վրա, ինչպիսիք են ակադեմիական հեղինակությունը, ուսանող-դասախոս հարաբերակցությունը, գիտական հղումների քանակը և շրջանավարտների աշխատանքի տեղավորվելու մակարդակը։Այնուամենայնիվ, ադրբեջանական բուհերը հիմնականում գերազանցում են իրենց ցուցանիշներով հայկական բուհերին ոչ թե գիտական արդյունքներով (հետազոտությունների ծավալով և որակով), այլ այն ցուցանիշներով, որոնք հաշվարկների և վերլուծության չեն ենթարկվում։ Այդպիսի ցուցանիշներից մեկը բուհի «ակադեմիական հեղինակությունն» է, որը հիմնված է միջազգային փորձագետների հարցման վրա: Հարցումներում փորձագետներին խնդրում են կարծիք հայտնել ինչպես այս կամ այն բուհի հետազոտական աշխատանքի, այնպես էլ «ընդհանուր առմամբ կրթական ոլորտի և հասարակության վրա դրա ռազմավարական ազդեցության» վերաբերյալ: Որքան էլ զարմանալի է, QS վարկանիշում այդ բաղադրիչին ավելի մեծ նշանակություն է տրվում (30%), քան բուհի հետազոտությունների ծավալին և որակին (20%):Ինչո՞ւ է դա կարևոր։ Որովհետև գիտական հոդվածների վարկանիշով (այսինքն՝ այլ գիտական աշխատանքներում դրանց մեջբերման մակարդակով) ԵՊՀ-ն գերազանցում է 1000 լավագույնների ցանկում ընդգրկված 6 ադրբեջանական բուհերից 5-ին (այդ թվում` Բաքվի պետական համալսարանին, որը մոտավորապես 500 դիրքով առաջ է ԵՊՀ-ից)։ Նմանատիպ ցուցանիշ (1.8) ունի միայն Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Չնայած դրան, «հեղինակության» առումով ԵՊՀ-ն խիստ հետ է մնում բոլոր ադրբեջանական բուհերից։ Այստեղ պարզաբանենք մի քանի կարևոր պահեր։ Մեր գիտնականներին «կնախանձեն» MIT-ում. ԵՊՀ–ի նոր գերհամակարգչի մասինՆախ, իրականության զգացումը չկորցնելու համար պետք է նշել, որ գիտական հոդվածների վարկանիշում ԵՊՀ-ն փոքր առավելություն ունի՝ 1.8 Բաքվի պետական համալսարանի 1.6-ի դիմաց։ Ընդհանուր մասշտաբը հասկանալու համար, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի` MIT–ի, (որն արդեն ավելի քան 15 տարի էQS-ի ընդհանուր վարկանիշում առաջատար դիրք է զբաղեցնում) այդ ցուցանիշը 100 է։ Այնուամենայնիվ, հայկական բուհը թեև ոչ շատ առաջ է, բայց գերազանցում է բոլոր ադրբեջանական համալսարաններին և հավասար է քայլում դրանցից մեկի հետ։Երկրորդ, գիտական հրապարակումների ցուցանիշը, չնայած բոլոր թերություններին, օբյեկտիվ է և ստուգելի։ Ի տարբերություն «հեղինակության», թե կոնկրետ որ փորձագետներն են գնահատել տվյալ բուհի հեղինակությունը, և ինչով են նրանք առաջնորդվել, չի հրապարակվում։ Չնայած դրան, այս ցուցանիշն ընդհանուր վարկանիշում ամենամեծ տեսակարար կշիռն ունի (30%)։Նույն հարցերը (ով է գնահատել, ինչպես և ինչու) վերաբերում են «բուհի հեղինակությունը գործատուների շրջանում» ցուցանիշին (այս ցուցանիշին տրվում է բուհի ընդհանուր միավորի 5%-ը), որով ադրբեջանական բուհերը զգալիորեն առաջ են ԵՊՀ–ից։ Ընդհանուր վարկանիշում այս ցուցանիշի ազդեցությունը նույնպես բավական բարձր է (15%):Հավելենք նաև, որ ԵՊՀ-ն զգալիորեն գերազանցում է ադրբեջանական 6 բուհերից 5-ին (բացառությամբ Տնտեսագիտական համալսարանի) գործող միջազգային գիտական ծրագրերի քանակով (ևս մեկ օբյեկտիվ ցուցանիշ):Մյուս կողմից, ադրբեջանական բուհերը զգալիորեն առաջ են ԵՊՀ–ից օտարերկրյա ուսանողների և դասախոսների տոկոսային հարաբերակցությամբ։Ավելի հետաքրքիր է հետևյալը. ԵՊՀ-ում օտարերկրյա դասախոսները 7% են կազմում, մինչդեռ Ադրբեջանի նավթի և գազի պետական համալսարանում այդ ցուցանիշը գրեթե երկու երրորդ է (65%) կազմում։ Առավել ևս, որ այս համալսարանը միջազգային գիտական կապերի առումով գրեթե երեք անգամ հետ է մնում ԵՊՀ-ից։ Սա անխուսափելիորեն հարց է առաջացնում՝ օտարերկրյա դասախոսներն ավելի շատ հրավիրվել են կարգավիճակի նկատառումներից ելնելո՞վ, թե՞ իրական հետազոտական աշխատանքի համար։Վերջում ներկայացնում ենք Երևանի պետական համալսարանի, Բաքվի պետական համալսարանի և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի QS վարկանիշի համեմատական աղյուսակը (բոլոր 6 ադրբեջանական բուհերի համեմատությունը 10 ցուցանիշներով չափազանց շատ տեղ կզբաղեցներ):
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1423:1067_1920x0_80_0_0_92f7078ff7439633c23eb28cdce3a5f4.jpg.webp
երևանի պետական համալսարան (եպհ), հայաստան, բուհ, ադրբեջան, վարկանիշ
երևանի պետական համալսարան (եպհ), հայաստան, բուհ, ադրբեջան, վարկանիշ
ԵՊՀ-ն գրեթե բոլոր դեպքերում առաջ է ադրբեջանական բուհերից, երբ խոսքը օբյեկտիվ ցուցանիշների՝ գիտական հրապարակումների և միջազգային հետազոտական ծրագրերի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Գնահատականները ավելի բարձր են ադրբեջանական բուհերում, արդյունքները` հայկականներում։ Այսպես կարելի է բնութագրել QS 2027 միջազգային վարկանիշի արդյունքները (այսինքն՝ 2026/27 ուսումնական տարվա համար)։
Վարկանիշի լավագույն 1000 բուհերի ցանկում են հայտնվել ադրբեջանական 6 բուհեր (ամենաբարձր հորիզոնականը՝ 565-րդ տեղը, զբաղեցրել է Բաքվի պետական համալսարանը): Հայկական բուհեր լավագույն 1000-ում չկան, իսկ ընդհանուր վարկանիշում (1504 բուհերից բաղկացած) Հայաստանից ներկայացված է Երևանի պետական համալսարանը 1001-ից 1200-րդ խմբի մեջ։
Այնուամենայնիվ, ադրբեջանական բուհերը հիմնականում գերազանցում են իրենց ցուցանիշներով հայկական բուհերին ոչ թե գիտական արդյունքներով (հետազոտությունների ծավալով և որակով), այլ այն ցուցանիշներով, որոնք հաշվարկների և վերլուծության չեն ենթարկվում։ Այդպիսի ցուցանիշներից մեկը բուհի «ակադեմիական հեղինակությունն» է, որը հիմնված է միջազգային փորձագետների հարցման վրա: Հարցումներում փորձագետներին խնդրում են կարծիք հայտնել ինչպես այս կամ այն բուհի հետազոտական աշխատանքի, այնպես էլ «ընդհանուր առմամբ կրթական ոլորտի և հասարակության վրա դրա ռազմավարական ազդեցության» վերաբերյալ: Որքան էլ զարմանալի է, QS վարկանիշում այդ բաղադրիչին ավելի մեծ նշանակություն է տրվում (30%), քան բուհի հետազոտությունների ծավալին և որակին (20%):
Ինչո՞ւ է դա կարևոր։ Որովհետև գիտական հոդվածների վարկանիշով (այսինքն՝ այլ գիտական աշխատանքներում դրանց մեջբերման մակարդակով) ԵՊՀ-ն գերազանցում է 1000 լավագույնների ցանկում ընդգրկված 6 ադրբեջանական բուհերից 5-ին (այդ թվում` Բաքվի պետական համալսարանին, որը մոտավորապես 500 դիրքով առաջ է ԵՊՀ-ից)։ Նմանատիպ ցուցանիշ (1.8) ունի միայն Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Չնայած դրան, «հեղինակության» առումով ԵՊՀ-ն խիստ հետ է մնում բոլոր ադրբեջանական բուհերից։ Այստեղ պարզաբանենք մի քանի կարևոր պահեր։
Նախ, իրականության զգացումը չկորցնելու համար պետք է նշել, որ գիտական հոդվածների վարկանիշում ԵՊՀ-ն փոքր առավելություն ունի՝ 1.8 Բաքվի պետական համալսարանի 1.6-ի դիմաց։ Ընդհանուր մասշտաբը հասկանալու համար, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի` MIT–ի, (որն արդեն ավելի քան 15 տարի էQS-ի ընդհանուր վարկանիշում առաջատար դիրք է զբաղեցնում) այդ ցուցանիշը 100 է։ Այնուամենայնիվ, հայկական բուհը թեև ոչ շատ առաջ է, բայց գերազանցում է բոլոր ադրբեջանական համալսարաններին և հավասար է քայլում դրանցից մեկի հետ։
Երկրորդ, գիտական հրապարակումների ցուցանիշը, չնայած բոլոր թերություններին, օբյեկտիվ է և ստուգելի։ Ի տարբերություն «հեղինակության», թե կոնկրետ որ փորձագետներն են գնահատել տվյալ բուհի հեղինակությունը, և ինչով են նրանք առաջնորդվել, չի հրապարակվում։ Չնայած դրան, այս ցուցանիշն ընդհանուր վարկանիշում ամենամեծ տեսակարար կշիռն ունի (30%)։
Նույն հարցերը (ով է գնահատել, ինչպես և ինչու) վերաբերում են «բուհի հեղինակությունը գործատուների շրջանում» ցուցանիշին (այս ցուցանիշին տրվում է բուհի ընդհանուր միավորի 5%-ը), որով ադրբեջանական բուհերը զգալիորեն առաջ են ԵՊՀ–ից։ Ընդհանուր վարկանիշում այս ցուցանիշի ազդեցությունը նույնպես բավական բարձր է (15%):
Տարօրինակ է, բայց փաստ։ Գործատուների շրջանում հեղինակությունը վարկանիշում երեք անգամ ավելի բարձր է գնահատվում, քան աշխատաշուկայում իրական ցուցանիշները (Employment Outcomes), իսկ դրանցով ԵՊՀ-ն շատ ավելի առաջ է ադրբեջանական բոլոր վեց բուհերից։ Հանուն արդարության պետք է նշել, որ ԵՊՀ-ի ցուցանիշը (94.6 միավոր) անիրատեսորեն բարձր է։ Դժվար է հավատալ, որ ԵՊՀ-ն (ամենայն հարգանքից ելնելով) աշխատաշուկայում ավելի բարձր է դասվում, քան, օրինակ, Սորբոնի համալսարանը (որն ունի 78 միավոր)։
Հավելենք նաև, որ ԵՊՀ-ն զգալիորեն գերազանցում է ադրբեջանական 6 բուհերից 5-ին (բացառությամբ Տնտեսագիտական համալսարանի) գործող միջազգային գիտական ծրագրերի քանակով (ևս մեկ օբյեկտիվ ցուցանիշ):
Մյուս կողմից, ադրբեջանական բուհերը զգալիորեն առաջ են ԵՊՀ–ից օտարերկրյա ուսանողների և դասախոսների տոկոսային հարաբերակցությամբ։
Ավելի հետաքրքիր է հետևյալը. ԵՊՀ-ում օտարերկրյա դասախոսները 7% են կազմում, մինչդեռ Ադրբեջանի նավթի և գազի պետական համալսարանում այդ ցուցանիշը գրեթե երկու երրորդ է (65%) կազմում։ Առավել ևս, որ այս համալսարանը միջազգային գիտական կապերի առումով գրեթե երեք անգամ հետ է մնում ԵՊՀ-ից։ Սա անխուսափելիորեն հարց է առաջացնում՝ օտարերկրյա դասախոսներն ավելի շատ հրավիրվել են կարգավիճակի նկատառումներից ելնելո՞վ, թե՞ իրական հետազոտական աշխատանքի համար։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ երբ խոսքը օբյեկտիվ ցուցանիշների մասին է, ԵՊՀ-ն գրեթե բոլոր դեպքերում գերազանցում է ադրբեջանական համալսարաններին։ Դրանց թվում են աշխատաշուկայի ցուցանիշները (թեև նշված վերապահումներով), ինչպես նաև՝ անվերապահորեն՝ գիտական հրապարակումների ծավալն ու որակը, ինչպես նաև միջազգային հետազոտական ծրագրերի ծավալը։
Վերջում ներկայացնում ենք Երևանի պետական համալսարանի, Բաքվի պետական համալսարանի և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի QS վարկանիշի համեմատական աղյուսակը (բոլոր 6 ադրբեջանական բուհերի համեմատությունը 10 ցուցանիշներով չափազանց շատ տեղ կզբաղեցներ):