Թուրքիայի զբոսաշրջային գոտում միանգամից 2 հրդեհ է բռնկվել. զբոսաշրջիկները տարհանվել են

https://arm.sputniknews.ru/20260702/turqiaji-zbvosashrjajin-gvotum-miangamic-2-hrdeh-e-brnkvel-zbvosashrjiknery-tarhanvel-en–104068351.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Два пожара в туристической зоне в Турции

Sputnik Արմենիա

Два пожара в туристической зоне в Турции

2026-07-02T08:50+0400

true

PT0M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104067709_0:180:721:720_1920x0_80_0_0_14a5f5c07a55a19f440df4a0c6d49d4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, թուրքիա, հրդեհ, զբոսաշրջիկ

տեսանյութեր, видео, թուրքիա, հրդեհ, զբոսաշրջիկ

Թուրքիայի հանգստավայրերում երկու խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Մեկ հրդեհ է գրանցվել Բյույուքադա կղզու (Ստամբուլ) Վիրանբաղի լողափնյա հանգստավայրում։

Հրդեհը, ըստ տեղեկությունների, սկսվել է երեկ երեկոյան՝ ռեստորանի տարածքում։ Ուժեղ քամու պատճառով այն արագ տարածվել է հարակից անտառում։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ։ Հրդեհը մարելուն օգնել են ինչպես ցամաքային ստորաբաժանումները, այնպես էլ ինքնաթիռները։

Հրշեջները տարհանել են վտանգավոր գոտում հայտնված մարդկանց։ Չորս մարդ հոսպիտալացվել է։

Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են։

Եվս մեկ հրդեհ է բռնկվել Ալանիայի Գյուլերփընարը շրջանում գտնվող Elysee Rive հյուրանոցում։ Հյուրանոցից տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ։

Հրդեհը մեկուսացվել է և կանխվել է դրա տարածումը։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։

Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Հետաքննությունը տարվում է։

Leave a comment