https://arm.sputniknews.ru/20260702/4-mlrd-099-mln-dram-ajakcutjun-ktrvi-hhic-tarm-ptghi-hanqajin-jri-artahanman-hamar-104096889.html
4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրվի ՀՀ–ից թարմ պտղի, հանքային ջրի արտահանման համար
4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրվի ՀՀ–ից թարմ պտղի, հանքային ջրի արտահանման համար
Sputnik Արմենիա
2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր և… 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T16:18+0400
2026-07-02T16:18+0400
2026-07-02T16:20+0400
արտահանում
ջուր
գինի
կոնյակ
https://cdn.am.sputniknews.ru/img/2355/31/23553157_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb895e4373465b1155ceea944c06d088.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հուլիս ամսվա համար շուրջ 4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրամադրի ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի (կոնյակի) և հանքային ջրի արտահանման համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունից նշում են, որ արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝ 2026 թ. հունիս ամսին ՍԱՏՄ տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։Հիշեցնենք, որ մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։«Ռոսսելխոզնադզորն» էլ մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2355/31/23553157_0:0:1424:1068_1920x0_80_0_0_357c8e186f358a892d72ea24743030f9.jpg.webp
արտահանում, ջուր, գինի, կոնյակ
արտահանում, ջուր, գինի, կոնյակ
2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր և այլն։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հուլիս ամսվա համար շուրջ 4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրամադրի ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի (կոնյակի) և հանքային ջրի արտահանման համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից նշում են, որ արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։
Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։