Մինսկ-Անապա ուղևորատար ավտոբուսը Բրյանսկի մարզում ենթարկվել է ուկրաինական դրոնի հարձակմանը

Բաժանորդագրվել

Հարվածը հասցվել է «Կրասնի կամեն» մաքսային անցակետում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մարզում հարված են հասցրել Մինսկից Անապա ուղևորվող «Higer» մարդատար ավտոբուսին։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» թերթը:

Ավտոբուսը հարձակման է ենթարկվել Բրյանսկի մարզի «Կրասնի կամեն» մաքսային անցակետում:

Թերթի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 12 ուղևոր և 2 վարորդ։ Ուկրաինական դրոնի հարվածի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։

Միջադեպի վայր են ժամանել տեղական իշխանությունների ներկայացուցիչները, կատարվում են քննչական գործողություններ:

Leave a comment