Աչքակապություն է, արտադրողները ԵՄ շուկայի տեղը գիտեին, բայց արտահանում էին ՌԴ. Խաչատրյան

https://arm.sputniknews.ru/20260702/achqakaputjunn-e-artadrvoghnery-em-shukaji-teghy-gitein-bajc-artahanum-ein-rd-khachatrjan-104098187.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Աչքակապությունն է, արտադրողները ԵՄ շուկայի տեղը գիտեին, բայց արտահանում էին ՌԴ. Խաչատրյան

Sputnik Արմենիա

Աչքակապությունն է, արտադրողները ԵՄ շուկայի տեղը գիտեին, բայց արտահանում էին ՌԴ. Խաչատրյան

2026-07-02T16:47+0400

true

PT2M51S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104098636_260:0:2308:1536_1920x0_80_0_0_4897ca6fc2cd7a871b30b7df42c80422.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արթուր խաչատրյան, արտահանում, եվրոպա, ռուսաստան, հայաստան, видео

արթուր խաչատրյան, արտահանում, եվրոպա, ռուսաստան, հայաստան, видео

Բաժանորդագրվել

ԱԺ պատգամավորի խոսքով` նոր շուկա արտահանման գործընթացը մի քանի օրում չի արվում, իսկ այսօր տուժում են բոլոր այն մարդիկ, որոնք միրգ–բանջարեղեն են աճեցրել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանում թե՛ արտադրողները, թե՛ արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեին, բայց եթե իրենց ապրանքը տանում էին Ռուսաստան, ուրեմն նրանց այդպես էր ձեռնտու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով հայկական միրգ–բանջարեղենը Եվրոպա արտահանելու հնարավորությանը։

Նշենք, որ այսօր` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարեց, որ Եվրոպական միությունը Հայաստանին 18 միլիոն եվրո կհատկացնի առևտրային կարողությունները զարգացնելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու նպատակով։

«Իրենք օգնությունը կտան, բայց ծիրանը չի կարող այդքան սպասել, ծիրանը փչանում է։ Լոլիկն էլ, ելակն էլ, հետո դեղձն է գալու, հետո խաղողի խնդիրն է գալու, ավելին ասեմ, խնդիրը կխորանա, եթե ալկոհոլային խմիչքների վրա էլ սահմանափակում լինի (նկատի ունի ԵԱՏՄ շուկա արտահանման,–խմբ)։ Թե՛ միրգ–բանջարեղեն աճեցնողները, և թե՛ արտահանողներ՝ եվրոպական շուկայի տեղը գիտեին, Բրյուսելի տեղը գիտեին, Լոնդոնի, Փարիզի, Պեկինի, Վաշինգտոնի տեղը գիտեին, բայց եթե իրենք տանում են իրենց ապրանքը Ռուսաստան, նշանակում է` ավելի իրենց համար ձեռնտու էր արտահանել ՌԴ, որովհետև ապրանքը ինչ-որ մի շուկայում վաճառելու համար դու շատ երկար ժամանակ պիտի աշխատես, որպեսզի, օրինակ, բելգիացի, հոլանդացի, կիպրացի սպառողը ճանաչի և ցանկանա գնել հայկական արտադրանքը»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` նման լուրջ գործընթացը մի քանի օրում չի արվում, և այն մարդիկ ովքեր այսօր միրգ–բանջարեղեն են աճեցրել, տուժում են։

Ըստ Խաչատրյանի` այսօր ՀՀ կառավարությունը խոսում է ԵՄ–ից 50 միլիոն եվրոյի օգնության մասին, բայց Հայաստանի արտահանումները դեպի ԵԱՏՄ, դեպի Ռուսաստան մի քանի միլիարդ դոլարից ավելի է։

«Բա մնացած գումարը ի՞նչ է լինելու… Այսօր ինչ–որ մի բուռ ծիրան արտահանում են ԵՄ, բայց դա չի նշանակում, որ մեկը պետք է գնի, սպառողները տեղյակ չեն… Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, հիմա ասում են 50 միլիոն ինչ–որ օգուտ։ Դա ուղղակի աչքակապություն է այս իշխանությունների կողմից։Լուրջ խնդիրներ են լինելու»,–զգուշացրեց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Leave a comment