https://arm.sputniknews.ru/20260702/tigran-qevosajani-anvan-15rd-mrcanaky-kstana-derbendum-2-erekhaji-prkats-patanin-104110273.html
Տիգրան Քեոսայանի անվան 15–րդ մրցանակը կստանա Դերբենդում 2 երեխայի փրկած պատանին
Տիգրան Քեոսայանի անվան 15–րդ մրցանակը կստանա Դերբենդում 2 երեխայի փրկած պատանին
Sputnik Արմենիա
12-ամյա Պլատոն Շեինը Ստավրոպոլի ձյուդոյի և սամբոյի դպրոցի սան է։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T21:24+0400
2026-07-02T21:24+0400
2026-07-02T21:24+0400
տիգրան քեոսայան
մրցանակ
մարգարիտա սիմոնյան
պատանի
ծով
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104108064_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc15d4619a173224bce5a72e9da458b9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան 15-րդ մրցանակը կստանա ստավրոպոլցի Պլատոն Շեինը, որը փրկել է Կասպից ծովում խեղդվող երկու երեխաների։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:Հունիսի 28-ին ջրի հոսանքը 9 տարեկան աղջնակին և 10 տարեկան տղային տարել էր բաց ծով՝ Դերբենդի քաղաքային լողափից ոչ հեռու։ Ստավրոպոլի ձյուդոյի և սամբոյի ակումբի սան Պլատոն Շեինը, որը Դաղստան էր մեկնել մարզական հավաքի, լսելով երեխաների օգնության կանչերը, առանց վարանելու նետվել է ջուրը, բռնել նրանց թևատակերից և ջրի վրա պահել այնքան, մինչև փրկարարներն ու մարզիչը հասել են օգնության:Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանն այս մրցանակը սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Փետրվարի սկզբին նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։
ծով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104108064_218:0:1423:904_1920x0_80_0_0_ecb0d33d944167bac169eca5dc0cc1dc.jpg.webp
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, պատանի, ծով, երեխա
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, պատանի, ծով, երեխա
12-ամյա Պլատոն Շեինը Ստավրոպոլի ձյուդոյի և սամբոյի դպրոցի սան է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան 15-րդ մրցանակը կստանա ստավրոպոլցի Պլատոն Շեինը, որը փրկել է Կասպից ծովում խեղդվող երկու երեխաների։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Հունիսի 28-ին ջրի հոսանքը 9 տարեկան աղջնակին և 10 տարեկան տղային տարել էր բաց ծով՝ Դերբենդի քաղաքային լողափից ոչ հեռու։ Ստավրոպոլի ձյուդոյի և սամբոյի ակումբի սան Պլատոն Շեինը, որը Դաղստան էր մեկնել մարզական հավաքի, լսելով երեխաների օգնության կանչերը, առանց վարանելու նետվել է ջուրը, բռնել նրանց թևատակերից և ջրի վրա պահել այնքան, մինչև փրկարարներն ու մարզիչը հասել են օգնության:
«Տիգրանի անվան տասնհինգերորդ մրցանակը կստանա 12-ամյա Պլատոն Շեինը, որը Դերբենդում փրկել է երկու խեղդվող երեխաների», — գրել է Սիմոնյանը «Մաքս» հարթակում:
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։